Поиск по этому блогу
Ի՞նչ օգուտ, եթե չես կարող աշխարհն ավելի լավը դարձնել: What man is a man who does not make the world better? Что толку, если не можешь сделать мир лучше?
Избранные
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ռնգեղջուրի խրոնիկոն
... Ցերեկը դեմքի թթված արտահայտությամբ քերվեց անկողնուց։ Երիտասարդ, բարձրահասակ, հպարտ աճեցրած փորով, բարակ ձեռք ու ոտքով մեկն է... Ծանր ու խորհրդավոր աղմկեց զուգարանում ու Հռոմի կայսեր պես, սեմեյնի թումբանով հայտնվեց պատշգամբում։ Դառը ծխեց, որովհետև ոնցվոր թե ուրախ չէր, որ օրը նորից բացվել է, արև կա դեռ... Չնայած կյանքում առանձնապես անելիք չուներ... Գլանակն առանց ներքև նայելու գցեց ու քթի տակ հայհոյեց իր մեքենայից մի քիչ ավելի թանկ մեքենա վարող հարևանին։ Հետո աղմուկով գազերը թողեց Երևանի առանց այն էլ ծանր ու կեղտոտ օդում ու գնաց։
Սառնարան։ Ջերմուկ։ Բխկոց։ Հայելու մոտ երկու կողմից նայում ու խնամքով շոյում է փորը։
Հարգված վարսավիրանոց՝ պատուհանների մոտ ծերացող մի քանի "Ձյաձь"-երով։ Եկել է իր "Ձյաձь"-ի մոտ՝ բակերը անվիճելի վիճակի բերելու։ Ներս մտնելիս, ատամների արանքից լսվում է ծանր " Բարսսս..."-ը։ "Ձյաձь"-ը մի երկու իր նման հին հումորներ է անում։ Սա էլ պատանու ծղրտոցով բարձր ծիծաղալով ցնցվում է ու քանի որ " ձյաձь"-ի շնորհիվ ռանգը մի քիչ փոխվում է, նրան մի երկու կոպեկ ավել է թողնում ու ֆիքստուլ-ֆիքստուլ փռվելով անպայման սև (այդպիսի սևի երանգ կա) տաշտակի մեջ ս ... հեռանում՝ չմոռանալով էդ տաշտակն այնպես "ճռացնել" , որ մարդիկ այսահարվեն ...
Փողոց։ Կանգնելու անկյուն։ Ինչ-որ անբանուգործ մեկի հետ "կռվացնում է" IOS-ն ու ANDROID-ը։ Ապացուցում է, որ IOS-ն ANDROIDIN ՀԱՂԹ...ած ունի ու վե'րջ։ Բայց եթե ինքը Android օգտագործեր՝ ճիշտ հակառակը կապացուցեր, որովհետև ինքը պիտի միշտ ճիշտ լինի։ Այդ ճիշտը հաստատելու ընթացքում նյարդայնանում ու չորս կողմը թուք է սրսկում։ Մի ձեռքում iPhone 6S-ն է մաժում, մյուս ձեռքով անթաքույց տրորում իր հավատարիմ ամորձիները։
Օպերա։ Սրճարան։ Մի այլ իր նման դառմոյեդի հետ փռված է սրճարանի նստարանի մեջ և անհիմն ատելությամբ չափչփում է անցնող դառնողներին, մանավանդ երիտասարդ զույգերին ու զբոսաշրջիկներին։ Այսինքն, այսօր քաղաքում մնացած ամենապայծառ գույներին։ Հետո "մաշնեքից" հերթական գյալաջին է հաջորդում, մինչև "քուրոն" կբերի զխկտվելիքը։ Վերջինս ինչքան ուշ է մատուցվում, սրանց զայրույթն ու ատելությունն էլ ավելի է սաստկանում։ - Հլհ սրանց վիճակը նայի։ Բա հլը էս էշին, արա~... Մեր վախտերը մեկը սենց անցներ քառասուն տեղից գլուխը կբացեյինք, Հոպո,արա~... Խի սրանք էլ են հայ, մենք է°լ:
Բերեցի~ն փրկությունը, բերեցին։ Ամեն ինչ լավ է, հոյակապ, համեղ, երջանիկ, պայծառ ու կարևորը՝ շա~տ։ Ոնցվոր անցնող դառնողները մի քիչ լավը դարձան։ Չէ~, ներվում են աստիճանաբար... Մանավանդ ռոք սիրող ջահելությունը։ Բայց մի քիչ։ Առաջինը՝ բարով տեսանքն է, երկրորդը՝ էս պահի համար։ Ընթացքում կարճավոտ "քուրոն" իր անկապ, ամոթխած ժպիտով մոխրամանն է փոխում... Երրորդ բաժակը գնաց ծնողների համար՝ բնականաբար հատընտիր տեքստերով ու ասույթներով, համեմատականներով և այլն։ Հետո միանգամից անցան վերնախավի մասին դեսից դենից լսած ասեկոսեների մրցումներին։ "Մեջի մարդ ա ինձ ասել, մորս արև" նախադասությունն անքննելի է և եթե դա նույնիսկ այդպես չէ, մեկ է այսուհետ դառնում է բյուրեղյա ճշմարտություն։
Երեկո։ Պաչիկ-պուչիկ, սիրո ու նվիրվածության թանկ խոսքեր։ Մեքենա։ Մի քանի հայհոյախառը ազդանշաններ է տալիս հին Օփելի վարորդին ու պատուհանից լրբի պես, ամբողջ փողոցով մեկ սպառնում, որ էսա բերան-մերան կջարդի կամ եսիմ ինչ։ Ու հենց նույն պահին, նրա դիմաց է հայտնվում մի սև անշարժ գույք։ Դե հիմա ոչ աջից, ոչ ձախից, ոչ էլ մանավանդ վրայով, կամ ուր թե մնաց բերան ջարդելով... Ինչ անի հաստափոր ինֆուզորիան՝ չգիտի։ Անշարժ գույքը, որն ավելի շատ սև քառակուսի դագաղ է հիշեցնում սգավորի ծանրությամբ է առաջ շարժվում։
Խաչմերուկ։ Բակ, հետո մի ուրիշ բակ, նորից ինչ-որ բակ ու ... ծանոթ վարսավիրանոցը։ Ձյաձь-երը, որ արդեն քսանութերրորդ բաժակ սուրճն են խմում, ունքերով բարևում են սրան:
Տուն: Սառնարան։ Ջերմուկ է, ինչ է... Բխկոց։ Ատամի չոփ։ Հեռուստաբազմոցախառը հայկական արտադրության անասուն երգերի ու տեսահոլովակների դժոխային շարան։ Զանգ։ Դժգոհ՝ " Ա'լյԸ" և մնացած զառանցանքը։
Քուն։ Ցածր ձգտումներով ռաբիս երազներ, որտեղ անպայման սև ֆոնի վրա հայտնվում ու կորչում են պապուս ասած զռռ կանաչն ու վարդագույնի մոդայիկ երանգները։ Հետո սրան է հանդիպում դիվային տեսահոլովակի միջի հաստահետույք, վուլգար պարուհիներից մեկն ու գալիս նստում է էս ... -ի մեքենան։ Նա պոռնոաստղի ընդգծված շպարով ու հեշտանք-հայացքով համբուրում է նրա բղոտած դեմքը։ Սա երջանկություն է։ Սա իսկապես երջանկություն է։ Նա չի ուզում ոչ մի կերպ սթափվել։ Հեշտանք-հայացքով կովիկը միանում է իր նախրին ու սկսում անիմաստ ծռմռվել, անճոռնի շարժումներ անել հատուկ էս "տանջված"... -ի համար։
Ցերեկ։ Մինչև հոգու խորքը վիրավորված արթնանում է ու լեղի դեմքով քստքստալով գնում զուգարան։ Մտքերը խառն են. Չէ, լավը չի, լավը չի էս կյանքը...ԵրԳիրը երԳիր չի, ախպեր։ Էս 10-15 օրվա մեջ պոկվելու եմ։ Մերոնք սաղ Ստավրոպոլ են... Հերիք ա, շքամ հայրենասեր էլանք: Բա ինչ, ապէ։ Էսա պատերազմն էլ որ սկվեց վաաբշե...
Popular Posts
Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ (VII դ. )
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий