К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր


Առաջին անգամ հիշատակվել է XIII դարում:
Վանաձորը (մինչև 1935 թ-ը՝ Մեծ Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա, 1935–93 թթ-ին՝ Կիրովական) ՀՀ հյուսիսային մասում է՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում՝ Փամբակ գետի և նրա Տանձուտ ու Վանաձոր վտակների ափին:



Վանաձորի տարածքում և շրջակայքում հայտնաբերված հարուստ հնագիտական հուշարձանները վերաբերում են բրոնզեդարյան (մթա. IV–II հազարամյակներմշակույթինԳուգարք նահանգըորի տարածքում էր Վանաձորըմթա.  II դարում եղել է Մեծ Հայքի թագավորության, X դարում՝ Կյուրիկյան թագավորության կազմումԵնթադրվում էոր քաղաքի նախկին՝ Ղարաքիլիսա (Սև եկեղեցիթաթարական անվանումը տրվել է XIII դարի սկզբին՝ Վանաձորի հյուսիսային բլրի վրա սև քարով կառուցված եկեղեցու անունով:



1801 թ-ին Վրաստանի հետ Ռուսաստանին է միացել նաև Լոռինև Վանաձորը դարձել է զորակայան: 1826 թ-ի հուլիսօգոստոսին Հասան խանի զորքերը հիմնովին ավերել են բնակավայրըԱրևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց (1828 թ.) հետո Վանաձորում բնակություն է հաստատել ԿարսիցԱրդահանիցԲայազետիցԷրզրումից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիք: 1840 թ-ին Մեծ Ղարաքիլիսան մտել է ՓամբակՇորագյալի գավառի, 1849 թ-ին՝ Երևանի նահանգի մեջ: 1870 թ-ին՝ ԴիլիջանԿիրովականԼենինական խճուղու, 1899 թ-ին ԹիֆլիսՂարաքիլիսաԱլեքսանդրապոլ երկաթուղու կառուցումից հետո Մեծ Ղարաքիլիսան դարձել է գյուղաքաղաքաշխուժացել է նրա տնտեսական և քաղաքական կյանքըՔաղաքում գործել են ծխական (1853 թ-ից), օրիորդաց (1879 թ-ից), պետական երկդասյա ռուսական (1897 թ-իցև այլ դպրոցներ:










1918 թ-ի մայիսին՝ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո, թուրքական զորքերը գրավել են քաղաքը

1920–30-ական թվականներին Վանաձորն ամառանոցային գյուղաքաղաք էր՝ 1–2-հարկանի բնակելի տներով: Հետագա տարիներին Վանաձորի արհեստավորատնայնագործական արտադրությունը վերածվել է բազմաճյուղ արդյունաբերության, ընդլայնվել է ուսումնական հաստատությունների ցանցը, ստեղծվել են մանկական հիմնարկներ, ջրային մակերեսներ, քաղաքամերձ հանգստի գոտիներ:



Комментарии

Popular Posts