К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ (VII դ. )

ԴԱՎԹԱԿ  ՔԵՐԹՈՂ* (ծ. և մ. թթ. անհտ), VII դ. բանաստեղծ

Քերթողի «Ողբքը» աշխարհիկ թեմայով մեզ հասած ստեղծագործություններից հնագույնն է հայ պոեզիայում։ Նա երկար տարիներ ապրել է Հայոց Արևելից կողմերի իշխան Ջևանշիրի (ձեռագրերում նաև Ջիւանշիր, Ջուանշիր, Ջւանշեր)  արքունիքում և նրա ողբերգական մահվան առիթով գրել է իր նշանավոր ստեղծագործությունը:  «Ողբք ի մահն Ջեւանշէրի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ 1986) դամբանական ողբը պահպանվել է Մովսես Կաղանկատվացու  «Պատմութիւն Աղուանից աշխարհի» աշխատության մեջ: «Ողբքը» (127 տող, 36 տուն) ակրոստիքոս է: Դավթակ Քերթողի խոսքը հատկանշվում է քնարական ներշնչվածությամբ, բանաստեղծական ինքնատիպ պատկերներով:

Իշխանը սպանվել է 670 թվականին:  Ջևանշիրը իշխանն էր աղվանից երկրի, որը գիտական գրականության մեջ հայտնի է որպես Կովկասյան Աղվանք (հին և միջնդարյան պետություն, որն ընկած է Արևելյան Անդրկովկասում): 5-րդ դարի առաջին երեսնամյակի վերջում Աղվանքի մեջ մտցվեցին Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները: Աղվանքն իր հայկական և ոչ հայկական բնակչությամբ (այստեղ ապրում էին 20-ից ավելի աղվանական ցեղեր) քրիստոնեություն էր դավանում և եկեղեցու հետ ուներ մեկ միասնական ուղղություն:
______________

Քերթող - նշանակում է բանաստեղծ

Комментарии

Popular Posts