К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

Իդլիբ․․․ ահաբեկիչների ապագա որջը

2010-2011 թթ․ Հալեպի Հայկական Համազգային վարչության ղեկավարության հրավերով մեկնել էի Սիրիայի Հալեպ քաղաք՝ տեղի հայկական թատրոնում ներկայացումներ բեմադրելու։ Թատերական գործի նվիրյալների լուրջ մոտեցումը, պատրաստակամությունն ու գործին լծվելու եռանդը ստիպեցին միանգամից սկսել բեմադրական աշխատանքները՝ չնայած որ առաջին տասը-տասնհինգ օրերին հիվանդ էի։ Դիմացն Ամանոր էր, իսկ ես գունաթափ, անտրամադիր ու մի տեսակ դժգոհ էի իմ վիճակից․․․ Ընդհանուր ընկճվածությանս գումարվել էր քաղաքի հոտը, որը արևելյան հազարավոր ուտեստների բույրերի մի դաժան խառնարան էր։ Ոչ ցերեկը, ոչ էլ գիշերները քնել չէի կարողնաում՝ օրեկան մի քանի անգամ հարյուրավոր մինարեթներից հռնդացող նամազի պատճառով։ Այնպիսի տպավորություն էր, որ քաղաքի վրայով տասնյակ ռմբակոծիչեր են թռնում։ Անդուր էր նաև անապատից փչող նենգ քամին։  Այն ոչ թե փչում էր, այլ իրականում կամացուկ ծակոտիներիդ միջով սղոսկում էր մինչև ոսկորներդ։ Վարչության հոգատար կանայք իսկույն խառնվեցին իրար, որպեսզի օգնեն ու ոտքի հանեն «պարոն Տավիթին» կամ «պարոն պեմատրիչին» (ինձ այդպես էին կոչում): Ինչ դեղահաբեր ու բուժիչ բույսեր ասես որ չբերեցին․ մեկ է՝ չէի լավանում։ Գործը հասավ ասեղին, բայց ասեղ ընդունելու համար ինքս պիտի գնայի բժշկի դուռը։ Բժշկի դուռ ասածն էլ պատկերացրեցի հիվանդանոց, բայց դրա փոխարեն հայտնվեցի նեղլիկ փողոցների արանքում ճզմված նեղլիկ դեղատանը, որտեղ հանդպիեցի բժիշկ Հակոբին։ Հակոբն իրոք բուժեց։ Բայց Զարեհի, Հակոբի, Ջորջի ու մյուս տղաների մասին դեռ անպայման կպատմեմ։ 

Aleppo 2011 Syria
Հալեպ։ Տեսարան իմ պատշգամբից կամ կադր «․․․»  ֆիլմից։  2011
Այսպիսով արդեն լավ էի։ Աչք ու ունքս բացվեցին, գույնս տեղն եկավ ու սկսեցինք աշխատել։ Իսկապես, անսպասելի եռուզեռ տիրեց երկու բեմադրական աշխատանքների շուրջ։ Շրջանային վարչության անդամների կողմից նախապես ընտրվել էին իմ կողմից ներկայացված Ա․ Էդարի «Մեր մեղքը» տրագիկոմեդիան և Ա․ Պետրոսյանի «Արատայի առասպելները» թատերասքը։ Հետո իմացա, որ այդ երկու պիեսները թարգմանվել էին արաբերեն ու ներկայացվել Հալեպի քաղաքապետարան՝ արվեստի ու մշակույթի բաժին՝ չինովնիկներից դրանք բեմադրելու թույլտվություն ստանալու նպատակով։ Կարգն էր այդպիսին։ Երկուսն էլ հավանության էին արժանացել։
             Չերկարացնեմ․․․
Սիրիայում 3,5 ամիս ապրելու և աշխատելու ընթացքում, շնորհիվ հայ համայնքի ներկայացուցիչների, որոնցից մի քանիսի հետ արդեն հասցրել էի բարեկամանալ, եղա մի քանի հետաքրքրաշարժ վայրերում, սիրիական այլ նահանգներում և անմոռանալի Լաթակիայում, որը փռված էր Միջերկրական կապտականաչ ծովի ափին։ Լաթակիային ինձ ծանոթացրեց Հակոբը։ Առավոտ կանուխ նստեցինք գնացք ու չորս ժամ հետո հասանք այդ զարմանալի խաղաղ ու գեղեցիկ քաղաքը։ Նույնիսկ մի պահ մոռացել էի, որ դա արաբական քաղաք է, ինչը չէի ասի օրինակ հենց նույն Հալեպի կամ տխրահռչակ Իդլիբ կոչվող փոքր քաղաքի մասին։
Իդլիբը փոշոտ, փնթի, միագույն, աղքաթ և անթաքույց վտանգավոր քաղաք էր։ Հոմենթմենի ֆուտբոլային թիմի հետ ավտոբուսով մեկնել էինք այդ քաղաք։ Հակոբն էր, թե՝ գնանք, հա գնանք։ Խաղը սկսվեց, ավարտվեց, բայց ես ավելի շատ հետևում էի մարզադաշտ եկած «մարզիկներին», որոնց հագին նույնիսկ մարզական հագուստ չկար։ Ինչ-որ կասկածելի դեմքեր էին․ փոշոտ կոշիկներով, նեղ ջինսե շալվարներով, թուխ դեմքերով, դեսուդեն վազվզող աչքերով ու կեղտոտ ձեռքերով երիտասարդներ։ Նրանց հայացքների մեջ այլ բան կար։ Կարծես ինչ-որ բան էին փորձում հոտոտել, ինչ-որ ուրիշ բանի ակնկալիքով էին եկել մարզադաշտ։ Մեզ էին զննում։ Հետո անընդհատ արաբերեն բաներ էին բացականչում, բղավում խաղացողների վրա։ Չափից ավելի տարօրինակ դեմքեր էին։ Իդլիբն ընդհանուր առմամբ դավադիր լռություն ուներ։ Խանութների պատուհաններից անհյուրընկալ մի քանի հայացքներ նույնպես որսացի։ Փոքր քաղաքի բնակիչները անգիր գիտեին թե ով է բնիկ, իսկ ով հյուր։ Աղքատություն, դալուկ, բայց արդեն մի տեսակ չարացած դեմքերով երեխաներ, հնամաշ շորերով ու կոշիկներով փնթի մեքենաների վարորդներ, ամենուր փակ պատուհաններով անհրապույր երկհարկանի շենքեր, փողոցի աղբ ու անիմաստ ֆուտբոլ խաղացողներ։ Անհամադրելի էր այդ ամենը։ Կարելի էր կարծել, որ այդ նեխած քաղաքին ու նրա կիսաքաղց բնակիչներին միայն ֆուտբոլն էր պակասում։ Այդ անդադար ներքին լարվածությունը ստիպում էր, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ հեռանայիր այդ կեղտոտ դեղնամոխրագույն որջից, որտեղ ամեն րոպե մի տհաճ բան կարող էր պատահել։
Ավտոբուսը հանդարտ շարժվեց առաջ՝ հետևում թողնելով այդ արևելյան դալուկ, կեղտոտ փողոցներն ու փալաս փուլուսի մեջ փաթաթված անդեմ ու թշվառ կանանց։
Այսօր Իդլիբը, ինչպես և Ռաքքան համարվում են Իսլամական Պետություն կոչվող չարիքի բներից մեկը։

Idlib, Syria 2011
Սիրիա, Իդլիբ 2011 թ․

Սիրիա, Իդլիբ 2011 թ․

Комментарии

Popular Posts