К основному контенту

Избранные

Ներկրված թշնամի

Ստորև ներկայացված են մինչ օրս հայերենում ակտիվորեն գործածվող թուրքական ծագում ունեցող բառեր, որոնցից մի քանիսը պարզ պատճառով չեն հրապարակվել: Հալալ- թույլատրելի Քյոմուր- կեղտոտ Տախտակ Գյոռբագյոռ- գերեզմանի մեջ շուռ գալ Դոշ- կրծքավանդակ Բաղ- այգի Բաղչա- այգի Շուխուր- կռիվ Քյաֆթառ- ծեր Չոբան-հովիվ Չիբան- գոյացություն մաշկի վրա Խիյար- վարունգ Արաղ- օղի Չանգյալ- պատառաքաղ Ամա~ն- բացականչություն Վախտ- որևէ ժամանակ Սըհաթ- ժամ Դորջար, դուլջար Յորղան- վերմակ Քյար- օգուտ Թոփալ- կաղ Քյոռ- կույր Քյառ- խուլ Փայ- բաժին Քյոռփա- երեխա Գյադա- վատ վարքագծով տղա Ջադու- ծեր կին Բոխչա- ոչխար Դարդ- տխուր լուր Ջահանդամ- դժոխք Հարամ- մեղք Պանդիր- պանիր Չանախ- կոնք Խորոզ- հոտի ավագ այծ Ջեյրան- եղնիկ Ախմախ- հիմար Թարախ- թարախային գոյացություն Յոլա- մի կերպ ապրել Յալլա- գնացինք (գնալ) Հելա- այնտեղ է Շիշ- շամփուր Հալ- վիճակ Խալ Գյորմամիշ- ագահ Զադ (հարամ զադա) Խանչալ- սուր Ղայիշ- գոտի Յափնջի Փալաս- էժանագին խալի Խալի- թանկարժեք խալի Խալիչա- պատին կախելու խա...

Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա». Հատվածներ



Կ․ Զարյան-Հայ գրականության մենակը։
1. Հայաստանը քար է: Որտեղ ոտք դնես` քար է զրնգում: Ամեն կողմ, ամեն տեղ: Լեռներ, ժայռեր, լեռներ, ժայռեր: Այծերը երկու հարյուր արշին վեր պետք է բարձրանան, քարերի միջից երկու խամրած խոտ պոկելու համար: Եվ եթե մարդ համառություն չունի և չունի այն, որ անվանում են հայրենիքի սեր, այստեղ չի կարող ապրել: Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է… Վերջապես, եղբա´յր, այս քարերը մենք սիրում ենք, դարեր կապվել ենք նրանց հետ և չենք ուզում բաժանվել…պետք ունենք նրանց, և նրանք էլ պետք ունեն մեզ:

2. Երբ ազգերը խեղճանում են և պատմական կարևորությունից զրկվում, նրանց արհամարհում են և կողոպտում:

3. «Հայի սրտում երկիրը, հայրենիքը, – ասել էր (նրան) արտասահմանում հանդիպած մի գաղթական, – միայն անուշ հիշատակ չէ, այլև  արյունի հետ շրջող հոգեկանություն, առանց որի աշխատանք, հարստություն, դիրք և փառք դառնում են անիմաստ: Ամեն անգամ, որ այս հեռուներում մի քիչ կյանք եմ վայելում, – ավելացրել էր նա, – մի հաջողություն եմ ձեռք բերում, ինչպե՞ս ասեմ, ինձ այնպես է թվում, որ մի բանով զրկում եմ, վիրավորում իմ սրտում ապրող երկրի ոգին…»:

4. Լույսը ճանապարհ է: Երբ կորցնում ես ճանապարհը, մնում է առաքինությունը: Երբ կորցնում ես առաքինությունը, մնում է բարոյականությունը: Երբ կորցնում ես բարոյականությունը, մնում է օրենքը: Երբ կորցնում ես օրենքը, մնում է սովորությունը: Իսկ սովորությունը բարոյականի արտաքինն է միայն և նրանից սկսվում է այլասերումը…Ասել է, նախ ճանապարհը: Ճանապարհը` անձը:

5. Դարերով մեզ քնացրել են: Դարերով մեզ ասել են, որ քրիստոնյա աշխարհը գալու է անհավատների ձեռքից մեզ ազատելու: Արևմուտքը գալու է, ֆրանկները գալու են թուրքերին պատժելու: Այդպես ասել են և հայ ժողովրդին օրորել, կուրացրել: Ուղղակի զարմանում եմ, որ այսօր էլ շարունակում ենք կրկնել նույն բաները: Կրկնում ենք նույն բաները`չնայած դեպքերին, հուսախաբություններին, անհամար զոհերին:

6. Ազգերի կյանքում առաջադիմությունը` պատմության և մտքի ուրիշ բան չէ, եթե ոչ նոր վերադարձ դեպի բուն ժողովրդի իսկությունը: Դեպի այն վտիտ և պարզ հոգեկան աղբյուրները, որտեղից առաջ են եկել նրա գլխավոր առաքինությունները և որոնց վրա հիմնվել է նրա լինելու կամքը: Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են և արդարացրել նրա էությունը: Այդ տեսակետից, ամեն մի իսկական հեղափոխություն որքան առաջադիմություն է, միևնույն ժամանակ նաև ետ գնալ է, ոչ դեպի այն, ինչ անկատար կերպով անվանում են ավանդություն, այլ դեպի այն, ինչ կազմում է ժողովրդի հոգեկան բնույթը, նրա ծագման դրդապատճառը. այդ ձևով է միայն պահպանվում սերունդների հաջորդականությունը, միաժամանակ նաև առաջադիմությունը…Իսկական հեղաշրջումը կատարվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը վերագտնում է իր պայծառ, անմեղությամբ լուսավորված աչքերը, ա´յն աչքերը, որոնք կարողանում են տեսնել անհրաժեշտը հավիտենականության լույսի տակ և այդ անհրաժեշտը վերածում մարդկային, զու´տ մարդկային արժեքների: Իրականությունը շրջանական է. նա անցյալի և ներկայի համադրությունն է: Նա կյանքի գերագույն այն միությունն է, որով մենք վերամշակում ենք, ինչպես արտը վերամշակվում է ցանողի մեծղի և հիմնական ժեստի մղումով:

7. Այն, ինչ դու անվանում ես մենակություն` ինքը կյանքն է: Մենք մենակ չենք, մենք մենակություն ենք: Իսկ մենակությունը ամբողջություն է: Ինչքան նա լերկացած լինի արտաքին աշխարհից, այնքան կատարյալ է:

8. Տառապանքը գեղեցիկ է, երբ նա սնունդ է տալիս ստեղծագործական ուժերին, հոգեկան թռիչքներին, կյանքի լեցունության, որոնք որոնում են արտահայտության միջոցներ:

9. Ուզենք կամ չուզենք, մեր արյունը թափվում է, բայց թափված արյունը զուրկ է նշանակությունից, եթե նա չի ճառագայթում: Գերագույն գաղափարի համար ազատ կամքով ընդունած մահը կյանքը լուսավորող հոգեկան փարոս է, այլապես հուսահատություն է և պարապ:

10. Կարևորն այն ճրագն է, որ անհատը կրում է իր մեջ, այն լույսը` այն ուժը, որ տարածում է իր շուրջը:

11. Հարցը նրանում է, որ մենք չափազանց կապված ենք իրերին: Մեր ձեռքերը, մեր միտքը, մեր զգացումները կաշկանդված են, շղթայված են առարկաներով: Մենք մերը չենք, մենք մենք չենք, այլ քանակությունների մի մասը, կշռույթի, չափի մի աստիճան:

12. Վիշտը, որ թափվում է քո երեսի վրա, ձեռքերի վրա ինչպես անցնող ամպերի միջից լույսը, նախանշանն է մեծ դեպքերի, որոնք պատրաստվում են քո ներսում: Այդ նշանակում է, որ կյանքը քեզ չի մոռացել: Վիշտը, չարչարանքը և մահը բուն կյանքի էությունն են, նրա գոյության և նրա գոյանալու ամենակատարյալ զենքերը: Ինչքան հիմար են մարդիկ, որ ուզում են այդ մոռանալ:

13. Խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար. ով միայն խոսք է հասկանում` ոչինչ չի հասկանում:

14. Մարդկային մեծությունը ծնվում է անդնդի եզերքին. հանգիստ և ապահով կյանքը մեծ գաղափարների ծննդավայրը չի եղել և մեծ հոգեկան դեպքեր չի ստեղծել:

15. Ասում ենք հայ ենք, իսկ հայ լինելը ի՞նչ է, ինքներս էլ չենք իմանում: Հայ լինելը բարդ և դժվարին բան է: Կարծում ենք պարզ անվանակոչություն է, վիճակ, պատահականություն, և մեր հայությունը քաշում-քաշքշում ենք ցնցոտիների նման: Հայ լինելը անողոք և հերոսական բան է: Ճակատագիր է և պատգամ: Այո´, ա´յդ: Մենք առաջապահներ ենք, մեծ պատասխանատվություններով բեռնավորված: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Այստեղից-այնտեղից լսած գաղափարներով ուզում ենք չափել և կշռել այն, ինչ անչափելի է և անկշռելի:

16. Ջահելությունը եռացող ջրի նման է, մտածել չգիտի: Յորղա ձիու նման վազում է, վազում:

17. Երազը միշտ նորանոր պատճառներ է գտնում տևելու համար:

18. Սերը դժվարին է: Սերը ոչ տալ է և ոչ առնել. սերը ամբողջովին լինել է: Նա մահ է և կյանք է և այնքան մեծ, որ մեր մարմինը նրան չի հասնում: Նրան հասնում է մեր հոգին, երբ պատրաստ է:

19. Գեղեցկությունները ծնվում են տառապանքից:

20. Թուրքը հոգեկան անցյալ չունի. նա լցված է գազանային բնազդներով և նախնական ախորժակներով:

21. Մարդ արարածը ևս քանի-քանի անգամներ անհետանում է ինքն իր մեջ, մրափում իր մսերի ծալքերի խորքում, ապա, մի նոր գաղափարի արևի լույսի տակ նորից վերադառնում է կյանքին և ծաղկում գարունով: Այո, քանի-քանի կյանքերով է ապրում մարդ արարածը:

22. Ամեն մի ճշմարտություն կարելի է հասցնել տխմարության:

23. Երբ առաջին անգամ մտանք Հայաստան… Երբեք չտեսած մի նոր երկիր: Հազիվ նայեցիր և կարծես սրտիդ մեջ մի լույս վառվեց: Ամեն ինչ թվաց այնքան մտերիմ, այնքան խաղաղ, այնքան քաշող: Անկարելի է բացատրել, ուղղակի խոսքեր չեմ գտնում: Հորս գրադարանում տեսած նկարները հանկարծ կենդանություն ստացան, պսակվեցին արևով, ապրեցին ուրիշ կյանքով, մտան պայծառություններով և թաքնված իմաստներով լցված մի մթնոլորտ, և ես հասկացա…Ասում եմ հասկացա, բայց պետք էր գործածել մի ուրիշ բառ, ասենք` զգացի, ապրեցի, վերագտա իմ մեջ այն, ինչ չէի նշմարած: Եղա տարբեր, ուրիշ…Եվ այն, ինչ առաջ թվում էր այնքան հեռու, այնքան բարձր և այնքան անորոշ, միանգամից պարզվեց, և այս հողերի, այս լեռների, այս շենքերի հետ լեցուն, ամբողջական կյանք ստացավ: Ահա էականը հենց դրանում է:

24. -Պատմությունը մեր առաջ դրել է խնդիրներ, որ պետք է լուծենք պատվավոր կերպով: Մենք պատասխանատու ենք մարդկության առաջ:  – … Մինչև հիմա մեզ ասում էին, որ մարդկությունն է պատասխանատու մերառաջ:                                                                                 – Դա ջոկ հարց է. դա նայած ինչ անկյունից եք նայում և առհասարակ: Եղբա´յր, ճշմարտությունն այն է, որ դրանք պառավ կնոջ խոսքեր են, և մեր ճակատագիրը որոշողը մենք ենք և ոչ թե մարդկությունը… Եվ ինչ է մարդկություն ասվածը` վերացական գաղափար, չգո, երևակայական: Ասում ենք մարդկություն, ինչպես ասում ենք օդ, ջուր, հող, այնպես, ընդհանրապես: Խոսենք Զանգու գետի մասին, խոսենք Ալաշկերտի հովտի մասին, Մշո գավառի մասին. դրանք դրական, իրական բաներ են: Մարդկություն, երկրագունդ, համաստեղություն` օդ, օդ, օդ:

25. Խմենք նրանց կենացը, ովքեր իրենց գաղափարի երիտասարդ նժույգի վրա` համառ քշում են` իրենց կուրծքը քամուն և մրրիկին տալով, և երբ հարկ է այդ գաղափարի համար զոհվել, նրանք իրենց հոգին քաջարար վեր են նետում, ինչպես ուրախության և ոգևորության ժամանակ մարդ դեն է նետում իր գլխարկը:

26. Ամրապնդե´նք այն, ինչ ունենք: Ժողովրդի մեծությունը հողերի մեծությունից խոմ չի՞ կախված. Փոքրիկ հայրենիքները կարող են մեծ հրաշքներ կատարել։

Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…

Վանդակը ընկած սկյուռի նման պտույտ են գալիս նույն աժան և մաշված գաղափարների շուրջը, և այն, ինչ որ անվանում են գաղափար, ուրիշ բան չի, եթե ոչ եղունգները կրծելու նման վատ սովորություն…

Իսկական մարդը պետք է հնարի իր ուժերին համապատասխան դեպքեր։ Ներքին իմաստով լուսավորի իր օրերը։ Մշտապես ծարավ լինի իր ուժերով և ծարավ լինի իր հոգու խորքում երգող կյանքով։ Լինի իր էության ամբողջ էությունով:

Այն, ինչ դու անվանում ես մենակություն՝ ինքը կյանքն է։ Մենք մենակ չենք, մենք մենակություն ենք։ Իսկ մենակությունը ամբողջություն է։ Ինչքան նա լերկացած լինի արտաքին աշխարհից, այնքան կատարյալ է:

Սերը դժվարին է։ Որովհետև սերը էության էությունն է։ Սերը վերջին և կատարյալ մենակությունն է, նա ոչ տալ է և ոչ միություն, այլ՝ վշտերով ցանված դաշտ, որի միջից մարդ անցնում է ինքն իրեն հետ հանդիպելու համար:

Խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար: Ով միայն խոսք է հասկանում՝ ոչինչ չի հասկանում:

Ով չի տեսել Արարատյան դաշտի աշունը, ոչինչ չի տեսել:

Կյանքը արտացոլվում է մի հսկա հայելու փշրված կտորների մեջ։ Կյանքը երգում է հազարավոր կոկորդներից դուրս եկած ձայներով, դառնում է մրրիկ, փոթորիկ, զարնվում է անտարբեր ժայռերին, քայլում է դաշտերում և անապատներում, ապա հանկարծ լռելով գնում թաքնվում է երկու լեռների մեջ, պապանձված սպասում, նորից որոտալով դուրս նետվում, երկրի գլխին աղմկելու համար:



Комментарии

Popular Posts